Նորություններ
-
3 մայիս 2023
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։
-
2 մայիս 2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
-
2 մայիս 2023
«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի շրջանակներում ազգային անկախ փորձագետների առաջադրում
Հարգելի քաղաքացիներ,
Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի պաշտոնական կայքում Հայաստանին վերաբերող տեղեկատվության (https://www.unccd.int/our-work-impact/country-profiles/armenia?page=1 ) թարմացման նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի մայիսի 20-ը առաջադրել համապատասխան ոլորտի (հողագիտություն, ագրոնոմիա, կլիմայագիտություն, ջրաբանություն, գեոմորֆոլոգիա, օդերևութաբանություն և կենսաբանական գիտություններ) անկախ փորձագետների թեկնածություններ, ովքեր կամավոր սկզբունքով մասնագիտական խորհրդատվական աջակցություն կտրամադրեն ազգային մակարդակում կոնվենցիայի իրականացման հարցերում։
-
2 մայիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ համապետական շաբաթօրյակի շրջանակում Հրազդանի կիրճի տարածքում իրականացվել են մաքրապատման աշխատանքներ
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, «Հիդրոօդերևութաբանության և մոիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ համապետական շաբաթօրյակի շրջանակում Հրազդանի կիրճի տարածքում իրականացվել են մաքրապատման աշխատանքներ։
-
2 մայիս 2023
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը համախմբում է շահակիր կառույցներին՝ Սյունիքի մարզում հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը մեկնարկելու նպատակով
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ համագործակցությամբ Գորիս քաղաքում անցկացրեց աշխատաժողով՝ Սյունիքի մարզում պաշտոնապես մեկնարկելով Հայաստանում հողերի դեգրադացման խնդրի համապարփակ լուծմանը նպաստող ծրագիրը։