Նորություններ
-
23 օգոստոս 2023
Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Ռենջեր 2023» մրցանակաբաշխություն
Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։
Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին նախադեպը չունեցող մրցույթով։
-
21 օգոստոս 2023
Հրդեհ Շվանիձոր բնակավայրում
Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Շվանիձոր բնակավայրի խոտածածկ տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի 15 աշխատակիցների և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 25 հրշեջ- փրկարարարների կողմից։
-
21 օգոստոս 2023
Սեփական միջոցներով COP28 - ին մասնակցության հայտերի ընդունում
2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովին (COP 28) սեփական միջոցներով մասնակցել ցանկացողները կարող են դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու համար։
-
21 օգոստոս 2023
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել է դասընթաց երկրատեղեկատվական համակարգեր (GIS) թեմատիկայով
2023 թվականի օգոստոսի 7-ից 18-ը «Ազգային մակարդակում կոնվենցիայի կողմ երկրների ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ընդլայնված մոնիթորինգի և հաշվետվողականության ուղղությամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել է 40 ժամյա դասընթաց երկրատեղեկատվական համակարգեր (GIS) թեմատիկայով։
-
18 օգոստոս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։