Նորություններ
-
6 փետրվար 2026
Թափոնների կառավարման ոլորտում մատուցվող ծառայությունները հասանելի են էլեկտրոնային եղանակով
Հարգելի՛ տնտեսվարողներ և շահագրգիռ անձինք,
Տեղեկացնում ենք, որ թափոնների կառավարման ոլորտում մատուցվող ծառայությունները հասանելի են էլեկտրոնային եղանակով՝ nature.e-gov.am հարթակում։ «Թափոնների առաջացման, պահման, օգտագործման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվության ներկայացում» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
-
5 փետրվար 2026
Համագործակցություն վերականգնվող էներգիայի կիրառման ուղղությամբ
Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնիայի «KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։
-
5 փետրվար 2026
Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար
Այսօրվա Կառավարության նիստում գործադիրը հաստատեց «2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագիծը։
-
5 փետրվար 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
ի պատասխան Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքի, հայտնում ենք, որ, Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ս.թ. ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը։
-
5 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բիզնեսի և ֆինանսների օր» միջոցառմանը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում մասնակցել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) 12-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված «Բիզնեսի և ֆինանսների օր» միջոցառմանը և հանդես եկել ելույթով՝ ներկայացնելով կենսաբազմազանության պահպանման ու էկոհամակարգային ծառայությունների արժևորման ոլորտում նախարարության առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։