ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2023
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ ՝ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ ծրագրի թիրախային խոշորացված համայնքների համար (ցանկը` ստորև):
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։ 
Ենթադրամաշնորհը կոչված է ոգեշնչելու համայնքի դեռահասներին և երիտասարդներին՝ ներկայացնելու իրենց համայնքում կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գաղափարներ և իրականացնելու այդ գաղափարները՝ մասնակցելով մրցույթին և ստանալով ենթադրամաշնորհներ:
Ենթադրամաշնորհային բաղադրիչի իրականացվում ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․
Տավուշի և Լոռու հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի ՝ projects@yccd.am էլ-հասցեին։ Դիմելու կարգի և այլ մանրամասների համար տես հղումը` http://surl.li/kovcv
Շիրակի և Գեղարքունիքի հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի՝ climategrants@yic.am էլ-հասցեին։ Դիմելու կարգի և այլ մանրամասների համար տես հղումը` http://surl.li/kovdg
Վայոց ձորի և Սյունիքի հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն՝ communitygrants.syunikngo@gmail.com էլ-հասցեին։ Դիմելու կարգի և այլ մանրամասների համար տես հղումը` http://surl.li/kovdo