ՄԵՂՄՄԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ
«Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ
Նախագծին վերաբերող նյութեր՝
1. Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծություն՝ ԿՓ համատեքստում (հայերեն և անգլերեն),
2. ԿՓ ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման համար օգտագործված տվյալների և սցենարների հարմոնիզացիա, և առաջարկություններ՝ ուղղված հեռահար զոնդավորման տվյալների կիրառությանը ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով (անգլերեն /հայերեն թարգմանությունն ակնկալվում է ունենալ առաջիկայում ևս/),
3. Հեռահար զոնդավորման վրա հիմնված էվապոտրանսպիրացիայի գնահատում և կանխատեսում (անգլերեն /հայերեն թարգմանությունն ակնկալվում է ունենալ առաջիկայում ևս/),
4. Տավուշի և Գեղարքունիքի մարզերում անավարտ, նախագծված և նախատեսվող ջրամբարների հիդրոլոգիական պայմանների վերլուծություն (հայերեն),
5. Հայաստանի ոռոգման նորմերի արդիականացում/վերանայում՝ հիմնված ՊԳԿ «Ոռոգում և դրենաժ» թիվ 56 փաստաթղթի վրա (հայերեն և անգլերեն)։