Նորություններ
-
15 մայիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում:
-
15 մայիս 2023
Շարունակվում են գարնանային ծառատունկի աշխատանքները
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունից տնկանյութը հանվել և տեղափոխվել է Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասի անտառածածկ տարածքների բացատներում անտառապատում կատարելու համար արդեն իսկ նախատեսված 5 հա մակերեսով տարածք:
-
12 մայիս 2023
Ներկայացվել է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությունը
Այսօր` մայիսի 12-ին, Գավառում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը, որը կազմակերպվել էր «Բլեջան» ՀԿ-ի կողմից:
-
12 մայիս 2023
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
-
11 մայիս 2023
Շիրակի և Լոռու մարզերում կավելանան ոռոգվող հողատարածքները
Տեղի է ունեցել «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսը, որը որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։