Նորություններ
-
12 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ կարևորելով բնապահպանության և կայուն զարգացման ուղղություններով համագործակցության խորացումը։
-
11 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին
Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։
-
11 փետրվար 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, որոնք կարող են զգալիորեն ամրապնդել մեր բնապահպանական օրակարգը և բարձրացնել համայնքների դիմակայունությունը։ Անդրադարձել են «RESILAND․ Armenia Resilient Landscapes» ծրագրին, որը միտված է Լոռու, Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում անտառների ու խոնավ տարածքների կառավարման բարելավմանը՝ համայնքների մասնակցության և համատեղ կառավարման մեխանիզմների խթանմամբ։ Քննարկել են 2026 թվականի առաջնահերթ գործողությունները։
-
11 փետրվար 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն օրենսդիրի քննարկմանն է ներկայացրել ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը
Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական ու տնտեսական կարևոր քայլ է.
-
11 փետրվար 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կազմակերպած «30th ENVIRONET Plenary Meeting» նիստին
Քննարկվել են զարգացման համագործակցության արդի միտումները՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման և օվկիանոսների կայուն կառավարման ոլորտներում։ Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը (CBD #COP17) նախագահող երկիր՝ ընդգծելով կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապակցվածության կարևորությունը։