ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ (Պտած-հ)

Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանների մշակում

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու  «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանների մշակում ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Երկիր՝    Հայաստանի Հանրապետություն
Հղում No`    BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում`    KfW բանկ, Գերմանիա
Պատվիրատու`    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
Հայտի ներկայացման Ընթացակարգ`   KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
KfW գնման ծածկագիր՝    506319
Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/S/2020-4
Ծառայությունների շրջանակը`    «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանների մշակում
Հայտարարության սկիզբ    Դեկտեմբերի 9, 2020
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ   Հունվարի 27, 2021, 18:00
Հայտերը  ներկայացնելու հասցե    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ
Հայտի փաթեթի լեզու    Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

  • ունենա ոլորտային (բնապահպանություն, պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ և այլ համանման) ընդհանուր փորձառություն,
  • ունենա պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման փորձառություն,
  • ունենա միջազգային ծրագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման փորձառություն, 
  • ունենա մասնագիտական և տեխնիկական անձնակազմ՝ Տեխնիկական Առաջարկի պահանջներին համապատասխան (5-րդ բաժին. Ծառայություն Մատուցող, Անձնկազմ և Որակավարում),
  • ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և տեխնիկական կարողություններ սույն առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ, ինչի առկայության մասին հավաստիանալու նպատակով ՊՏԱԾ-Հ ծրագրի գնահատող հանձնաժողովն իրավունք ունի կատարելու այցելություն հայտատուի հայտում նշված գործունեության հասցե:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

ՖՄՄ 3 - Հայտարարություն 28.08.2020 թ-ին հրապարակված մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման մասին

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից տեղեկացնում է Սյունիքի մարզի Կապանի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջաններում գրանցված բոլոր համապատասխան հասարակական կազմակերպություններին, որ թիվ SPPA /ARMENIA/S/2020-3 մրցույթի՝ Ֆինանսական Մասնակցային Մոտեցման 3-րդ փուլի (ՖՄՄ 3)  իրականացմանն աջակցող հասարակական կազմակերպության ծառայությունների մատուցման համար մրցութային փաթեթների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թ-ի հոկտեմբերի 30-ը, ժամը 18:00 ներառյալ: 

ՖՄՄ 3 - Հայտարարություն 28.08.2020 թ-ին հրապարակված մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման մասին

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից տեղեկացնում է Սյունիքի մարզի Կապանի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջաններում գրանցված բոլոր համապատասխան հասարակական կազմակերպություններին, որ թիվ SPPA /ARMENIA/S/2020-3 մրցույթի՝ Ֆինանսական Մասնակցային Մոտեցման 3-րդ փուլի (ՖՄՄ 3)  իրականացմանն աջակցող հասարակական կազմակերպության ծառայությունների մատուցման համար մրցութային փաթեթների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թ-ի հոկտեմբերի 13-ը, ժամը 18:00 ներառյալ: 
 
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին՝ ներկայացնելու առաջարկ ստորև ներկայացված պահանջներին, ընդհանուր նկարագրին և տեխնիկական բնութագրին համապատասխանող մինչև 220 հատ էներգախնայող վառարանների պատրաստման և Սյունիքի մարզի Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և Սրաշեն բնակավայրեր մատակարարման և ըստ ցուցակների բաշխման համար (ցուցակները կտրամադրվեն ընտրվող կազմակերպությանը՝ պայմանագրի շնորհումից հետո)։
Կազմակերպությանը ներկայացվող պահանջներ․
1.    Պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավաբանական անձ;
2.  Ունենա պահանջվող ապրանքների կամ նմանատիպ ապրանքների պատրաստման և մատակարարման ոլորտում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 նմանատիպ առաջադրանքի կատարման փորձառություն;
3.  Պետք է ներկայացնի ֆինանսական, մարդկային ռեսուրսների, արտադրական և տեխնիկական կարողությունների մասին տեղեկատվություն: 
Վառարանի ընդհանուր նկարագիր․
1.    Վառարանը պետք է կազմված լինի այրման խցից, ունենա ջեռոց և մոխիրի կուտակման խուց,
2.    Այրման խուցը պատված լինի ներկառուցված աղյուսով,
3. Վերին հորիզոնական մակերեսին ունենա երկու չափի բացվածք՝ համապատասխան չափի չուգունե փականներով/կափարիչներով,
4.    Լինի հրակայուն ներկով փոշեներկված, ցանկալի է ունենա մուգ շագանակագույն կամ սև գույն,
5.    Ունենա ջերմության կորուստը նվազեցնող օդատարի կարգավորիչ փական,
6.    Ունենա ներկառուցված ջեռոց՝ հրակայուն ապակե դռնակով և ջերմաչափով,
7.    Ունենա այրման համար անհրաժեշտ օդի մուտքի կարգավորիչ՝ դիմացի հատվածից,
8.    Ունենա այրման խցի և ջեռոցի դռնակների հարմարավետ բռնակներ,
9.    Տաքացման եղանակը՝ բնական կոնվեկցիա,
10.  Վառելիքի տեսակը՝ փայտ, բրիկետ։
Վառարանի տեխնիկական բնութագիր
1.    Կարկասի թիթեղի հաստությունը՝ առնվազն 2մմ,
2.    Վերնամասի թիթեղի հաստությունը՝ առնվազն 3մմ,
3.    Քաշը՝ մինչև 70 կգ,
4.    Ջերմատվությունը` առնվազն 10 kW,
5.    Երկարությունը՝ առնվազն 800 մմ,
6.    Լայնությունը՝ առնվազն 500 մմ,
7.    Բարձրությունը՝ ոտքերի հետ միասին՝ առնվազն 650 մմ,
8.   Այրման խուցի չափսերը՝ առնվազն 
      280մմx200մմx400մմ (լայնություն/բարձրություն/խորությունը)
11.  Ջեռոցի չափսերը՝ առնվազն
       340մմx380մմx200մմ(լայնություն/բարձրություն/խորությունը),
12.    Տաքացման մոտավոր մակերես՝ առնվազն 50 մ2,
13.    Տաքացման մոտավոր ծավալ՝ առնվազն 160 մ3,
14.    Էներգաարդյունավետությունը՝ առնվազն 60%,
15.    Երաշխիքային ժամկետ՝ առնվազն 2 տարի։

Հետաքրքրված կազմակերպությունները մինչև 2020թ-ի հոկտեմբերի 30-ը ներառյալ իրենց գնառաջարկները կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման Երևանի գրասենյակ՝ հասցե․Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am:
Գնառաջարկները պետք է ներկայացվեն հայտարարությանը կից ձևաթղթին համապատասխան, կցելով նաև առաջարկվող վառարանի ընդհանուր սխեմատիկ պատկերը, ինչպես նաև կազմակերպության՝ պետ. ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն և տեղեկանք՝ հայտի ամսաթվի դրությամբ հարկային պարտավորություններ չունենալու մասին:
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։ 

Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր /ՊՏԱԾ-Հ ծրագրի <<Ֆինանսական Մասնակցային Մոտեցում>> (ՖՄՄ 3) բաղադրիչի 3-րդ փուլի իրականացմանն աջակցություն

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզի Կապանի կամ Քաջարանի կամ Մեղրիի տարածաշրջաններում գրանցված բոլոր համապատասխան հասարակական կազմակերպությունների` մասնակցելու  Ֆինանսական Մասնակցային Մոտեցման 3-րդ փուլի (ՖՄՄ 3) իրականացմանն աջակցող հասարակական կազմակերպության ծառայությունների մատուցման համար մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին

 Ծրագիր`   «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
 Հղում No`  BMZ-N 2009.6657.2
 Ֆինանսավորում`   KfW բանկ, Գերմանիա
 Պատվիրատու`   ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ  ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
 Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
 Հայտի ներկայացման  Ընթացակարգ`   KfW գնումների ընթացակարգ, ազգային  (սահմանափակ) մրցույթ
 Մրցույթի Ծածկագիր`   SPPA /ARMENIA/S/2020-3
 Ծառայությունների  շրջանակը`  Ֆինանսական Մասնակցային Մոտեցման 3-րդ փուլի (ՖՄՄ 3) իրականացմանն աջակցող հասարակական կազմակերպության ծառայություններ
 Հայտարարության սկիզբ  Օգոստոսի 28, 2020
 Հայտերը ներկայացնելու  վերջնաժամկետ    Սեպտեմբերի 30, 2020, 18:00
 Հայտերը  ներկայացնելու  հասցե   ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման  գրասենյակ
 Հայտի փաթեթի լեզու   Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի Սյունիքի մարզի Կապանի կամ Քաջարանի կամ Մեղրիի տարածաշրջաններում գրանցված հասարակական կազմակերպություն և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը.  

  • ՀԿ-ն պետք է ունենա նվազագույնը 5 տարվա փորձ՝ սոցիալ-տնտեսական կամ բնապահպանական կամ համայնքային զարգացման ծրագրերում, 
  • ՀԿ-ն պետք է ունենա սույն առաջադրանքի նմանությամբ առնվազն 2 ծրագրերի իրականացման փորձառություն առնվազն վերջին 5 տարվա ընթացքում,
  • ՀԿ-ն պետք է ունենա առնվազն 2 տարբեր միջազգային կազմակերպությունների կամ դոնորների հետ ծրագրերի իրականացման փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,  
  • ՀԿ-ն պետք է ունենա սույն առաջադրանքով պահանջված փորձառու անձնակազմ, գրասենյակային տարածք, համակարգչային և այլ տեխնիկա, անհրաժեշտ կապի ու տրանսպորտային միջոցներ, ինչի առկայության մասին հավաստիանալու նպատակով ՊՏԱԾ-Հ ծրագրի գնահատող հանձնաժողովն իրավունք ունի կատարելու այցելություն հայտատուի հայտում նշված գործունեության հասցե,
  • Մասնակցային մոտեցման/մեթոդի կիրառման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Մրցութային գործընթացների և մրցանակաբաշխության կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • ՀԿ-ի աշխատանքային փորձը Սյունիքի մարզում կդիտարկվի որպես առավելություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԵՎ ԳՆԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է կազմակերպություններին կամ անհատներին՝ <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող շուրջ 2 հա մակերեսով տնկարանի (<<Սոսու պուրակ>> պետական արգելավայրում) արդիականացման և վերազինման ծրագրի մշակման ծառայություն մատուցելու համար ներկայացնելու իրենց.
1.    Շահագրգռվածության հայտը (փուլ 1),
2.    Գնառաջարկը (փուլ 2):
Ակնկալվող խորհրդատվական ծառայության շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կամ անհատները սերտորեն համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի և ՊՏԱԾ-Հ գրասենյակի հետ, պետք է առաջարկեն (սակայն չսահմանափակվելով) միջազգային լավագույն փորձի վրա հիմնված լուծումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
1.    Տնկարանի մուտք/երի, ցանկապատի և ենթակառուցվածքների(մոտեցնող ճանապարհ/ներ, ավտոկայանատեղի, էլեկտրամատակարարման, խմելու և ոռոգման ջրամատակարարման ցանց) սխեմատիկ գծագրեր՝ չափսային և ֆինանսական հաշվարկ-նկարագրերով,
2.    Տնկարանի օժանդակ կառույցների (անցակետ, պահակատուն/հանգստի սենյակ, էկոկրթական/այցելուների կենտրոն, պահեստային/տեխնիկական տարածք, սանհանգույց և/կամ այլ) սխեմատիկ գծագրեր՝ չափսային և ֆինանսական հաշվարկ-նկարագրերով, ինչպես նաև այդ կառույցների տեղակայման սխեմատիկ լուծումներով,
3.    Տնկարանում կիրառվելիք մշակության հնարավոր ժամանակակից մեթոդների և տնկիների տեսակային կազմի համալրման վերաբերյալ՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ շուկայական պահանջներն ու տարածքի բնակլիմայական պայմանները՝ ներկայացնելով մշակության տվյալ մեթոդների ներդրման/կիրառման, ինչպես նաև տնկիների տեսակային կազմի համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների հաշվարկները,
4.    Տնկարանի մարդկային ռեսուրսների կարողությունների/գիտելիքի և հմտությունների զարգացման վերաբերյալ՝ տալով հնարավոր վերապատրաստումների թեմատիկ ուղղությունները և ներկայացնելով պոտենցիալ վերապատրաստող հաստատությունների ցանկն ու պահանջվող ֆինանսական ռեսուրսների հաշվարկները,
5.    Տնկարանի տեխնիկական ռեսուրսների, սարքավորումների և գործիքների համալրման, պահպանության և շահագործման վերաբերյալ՝ ներկայացնելով համապատասխան ցանկը, պահանջվող ֆինանսական ռեսուրսների հաշվարկները և առաջարկներ՝ պոտենցիալ մատակակարների վերաբերյալ:
6.    Ակնկալվող խորհրդատվական ծառայության տրամաբանության և շրջանակներին համապատասխան այլ հնարավոր հարցերի վերաբերյալ: 

Հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները մինչև 2020թ-ի հուլիսի 31-ը ներառյալ իրենց շահագրգռվածության հայտը (փուլ 1) կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակին՝ ուղարկելով էլ-փոստի նամակ հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am՝ տեղեկացնելով, որ շահագրգռված են մատուցելու ակնկալվող ծառայությունը՝ նամակին կից ազատ ոճի շարադրանքով ներկայացնելով իրենց փորձը և կարողությունները:
Այնուհետև, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, 1 շաբաթյա ժամկետում կիրականացնի շահագրգռվածություն ներկայացրած հայտատուների փորձի և կարողությունների համեմատական գնահատում, գնահատման արդյունքներով կկազմի կարճ ցուցակ և կարճ ցուցակ անցած հայտատուների համար կկազմակերպի 2 օրյա այցը (2 օր, 1 գիշեր) <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող շուրջ 2 հա մակերեսով տնկարանի(<<Սոսու պուրակ>> պետական արգելավայրում) տարածք՝ տեղում ցուցադրելու տնկարանը, քննարկելու առկա հիմնախնդիրները և տեղում ներկայացնելու ակնկալվող ծառայության շրջանակները:

Տարածք այցելությունից հետո շահագրգռվածություն ներկայացրած հայտատուները 4 շաբաթյա ժամկետում m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am էլ-փոստի հասցեներին կարող են ներկայացնել իրենց գնառաջարկները (փուլ 2)՝ վերը թվարկված 6 կետերով նկարագրված ծառայությունների մատուցման համար՝ կցելով ծառայությունների մատուցման իրենց հայեցակարգն ու մեթոդաբանությունը, աշխատանքների ժամանակացույցը, ներգրավվող փորձագետ/մասնագետների ինքնակենսագարական թերթիկները (ձևանմուշները կտրամադրվեն կարճ ցուցակ անցած հայտատուներին) և այլ հնարավոր օգտակար տեղեկատվություն՝ նկատի ունենալով, որ ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակն, ըստ անհրաժեշտության, կարող է պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն:
 
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։ 

Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի ելակետային ուսումնասիրություններ

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու  «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի ելակետային ուսումնասիրությունների ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No`    BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում`    KfW բանկ, Գերմանիա
Պատվիրատու`    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
Հայտի ներկայացման  Ընթացակարգ`  KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/S/2020-2
Ծառայությունների շրջանակը`    «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի ելակետային ուսումնասիրություններ
Հայտարարության սկիզբ    Հունիսի 16, 2020
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ  Հուլիսի 31, 2020, 18:00
Հայտերը  ներկայացնելու հասցե    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ
Հայտի փաթեթի լեզու    Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

  • Ունենա նանատիպ աշխատանքների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձառություն,
  • Ունենա նվազագույնը 2 ելակետային ուսումնասիրությունների ծրագրերի իրականացման փորձառություն առնվազն վերջին 5 տարիների ընթացքում,
  • Ունենա պահպանվող տարածքների բնագավառի գործունեության ընդհանուր փորձառություն,
  • Ունենա առաջադրանքին համապատասխան մասնագիտական անձնակազմ,
  • Ունենա միջազգային կազմակերպությունների և/կամ դոնորների հետ աշխատանքային/ծրագրային փորձառություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

ՀՐԱՎԵՐ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ («Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում) 08-05-2020

Հարգելի գործընկեր
«Նորաշենիկ» Գյուղական Համայնքների Կենտրոն ՀԿ «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է  Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ, Ծավ և Ձորաստան բնակավայրերում փողոցային պրոժեկտորների տեղադրում՝ էներգաարդյունավետության բարձրացման նպատակով ծրագիրը:
Խնդրում ենք պրոժեկտորների տեղադրման համար, որի ընդհանուր քանակը կազմում է 190 հատ, ներկայացնել գնային առաջարկ մինչև 2020 թվականի մայիսի 20-ը, norashenik_ghk@mail.ru և h.khachoyan@consecoard.am էլեկտրոնային հասցեներին: 
Պրոժեկտորները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.

Տեխնիկական պայմաններ՝ Պրոժեկտորները պետք է լինեն 40 W, հզորությունը-5440 լյումեն, լուս. Մակերեսը-150 քմ, շարժ ցուցիչ –առկա չի, լիցք ժամ 4-6 ժամ, աշխ. ժամ 8-10 ժամ, մարտկոցը 10000 Mah: 

Մատակարարը տրամադրելու է միայն պրոժեկտորները, իսկ տեղադրման հետ կապված աշխատանքները կատարելու է հասարակական կազմակերպությունը: 

Մատակարարման ժամկետ՝ մինչև 2020 թ-ի հունիսի 10-ը:
Կանխավ  շնորհակալ ենք համագործակցության համար:

«Նորաշենիկ»  Գյուղական Համայնքների Կենտրոն
 ՀԿ նախագահ՝   Ռ. Ավանեսյան

«Ծրագիրն իրականացվում է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է»

Հայտարարություն. 19.03.2020 թ-ին հրապարակված մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման մասին

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից տեղեկացնում է հետաքրքրված կազմակերպություններին, որ «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանշման - սահմանասյուների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացման համար մրցութային փաթեթների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թ-ի մայիսի 22-ը  ներառյալ:

Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր/ «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանշում-սահմանասյուների մատակարարում և տեղադրում

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանման - սահմանասյուների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

Ծրագիր `

« Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր - Հայաստան » ( ՊՏԱԾ - Հ )

Հղում No `

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում `

KfW բանկ , Գերմանիա

Պատվիրատու `

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ( Ծրագրի իրականացման գործադիր մարմին ) ՊՏԱԾ - Հ ծրագրի իրականացման գրասենյակի աջակցությամբ

Պայմանագիր `

Աշխատանքների կատարման

Հայտի ներկայացման Ընթացակարգ `

KfW գնումների ընթացակարգ , ազգային մրցույթ

Մրցույթի Ծածկագիր `

SPPA /ARMENIA/W/2020-1

Աշխատանքների անվանում `

«Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանշում - սահմանասյուների մատակարարում և տեղադրում

Հայտարարության սկիզբ

Մարտի 19 , 2020

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ

Ապրիլի 28 , 2020, 18:00

Հայտերը ներկայացնելու հասցե

ՀՀ , Կառավարության 3 -րդ շենք , 5- րդ հարկ , սենյակ N 544, ՊՏԱԾ - Հ ծրագրի իրականացման գրասենյակ

Հայտի փաթեթի լեզու

Հայերեն

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

    Ունենա դաշտային տեղազննության, սահմանային շրջադարձային կետերի կոորդինատների նույնականացման համար պահանջվող փորձագետ/անձնակազմ՝ առնվազն 5 տարվա ընդհանուր փորձառությամբ,
    Ունենա բետոնային կոնստրուկցիաների արտադրության կամ այդպիսի կոնստրուկցիաների տեղադրման առնվազն 5 տարվա ընդհանուր փորձառություն,
    Ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և հանձնարարության կատարման համար անհրաժեշտ կարողություններ (արտադրական սարքավորումներ, դաշտային տեղազննության, սահմանային շրջադարձային կետերի կոորդինատների նույնականացման համար պահանջվող սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, անձնակազմ և այլն),
    Միջազգային դոնոր կազմակերպությունների (KfW, WB, ADB կամ այլ) հետ աշխատանքային/ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
    Սյունիքի տարածաշրջանում ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.  

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր /«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակում

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

 Ծրագիր`   «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
 Հղում No`  BMZ-N 2009.6657.2
 Ֆինանսավորում`   KfW բանկ, Գերմանիա
 Պատվիրատու`   ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ  ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
 Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
 Հայտի ներկայացման  Ընթացակարգ`   KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
 Մրցույթի Ծածկագիր`   SPPA /ARMENIA/S/2020-1
 Ծառայությունների  շրջանակը`  «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների  համար կառավարման պլանների մշակում
 Հայտարարության սկիզբ  Փետրվարի 22, 2020
 Հայտերը ներկայացնելու  վերջնաժամկետ    Ապրիլի 2, 2020, 18:00
 Հայտերը  ներկայացնելու  հասցե   ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման  գրասենյակ
 Հայտի փաթեթի լեզու   Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

  • ունենա ոլորտային (բնապահպանություն, պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ և այլ համանման) ընդհանուր փորձառություն,
  • ունենա պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման փորձառություն,
  • ունենա միջազգային ծրագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման փորձառություն, 
  • ունենա առաջադրանքին համապատասխան մասնագիտական և տեխնիկական անձնակազմ: