Նորություններ
-
18 ապրիլ 2023
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները
Էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները։
-
17 ապրիլ 2023
Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ապրիլի 14-15-ը Աղվերանում կազմակերպել էր լրագրողների վերապատրաստման դասընթաց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակում։
-
17 ապրիլ 2023
Արամ Մեյմարյանը և Ոսկեհատ Գրիգորյանը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են «Վագրի նախագիծը» 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ապրիլի 9-ից 10-ը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ կայացած «Վագրի նախագիծը» (Project Tiger) 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» (կատվազգի` վագր, ընձառյուծ, լուսան, առյուծ և այլն) ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին
-
17 ապրիլ 2023
Կայացել է «Կայուն պետական գնումների գործիքներ, իրականացում և լավագույն փորձ» խորագրով աշխատաժողովը
Սույն թվականի ապրիլի 12-14-ը Երևանում կայացել է «Կայուն պետական գնումների գործիքներ, իրականացում և լավագույն փորձ» խորագրով աշխատաժողովը։
-
17 ապրիլ 2023
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթօրյակ են իրականացրել
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթօրյակ են իրականացրել, Պարզ լիճ, Հաղարծին վանական համալիր, Ջուխտակ վանքեր տանող ճանապարհներին, ինչպես նաև Գոշ լճի և կազմակերպության վարչական շենքի հարակից տարածքներում։