Նորություններ
-
26 դեկտեմբեր 2022
Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները
Հարգելի՛ քաղաքացիներ, Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի հարակից համայնքների բնակիչ ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին հորդորում է արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:
-
26 դեկտեմբեր 2022
Կայացել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ավարտական աշխատաժողովը և Խորհրդի նիստը
Կայացել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ավարտական աշխատաժողովը և Խորհրդի նիստը, որի ընթացքում շահառուներին են ներկայացվել ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներն ու արդյունքները:
-
26 դեկտեմբեր 2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ
Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝
«Սևան» ազգային պարկում
ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
-
26 դեկտեմբեր 2022
Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները. լճից դուրս է բերվել 17 ապօրինի ձկնորսական ցանց
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
-
23 դեկտեմբեր 2022
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ծրագրի խորհրդի նիստը
Այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը: