Նորություններ
-
25 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայք Արմենիան» ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հուշագիրը նախատեսում է նախարարության աջակցությունը «Հայաստանի ազգային արահետի» կառուցման ծրագրի իրականացմանը՝ անհրաժեշտ թույլտվությունների ստացման և բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային երթուղիների ինտեգրման շրջանակում՝ օրենսդրության պահանջների խիստ պահպանմամբ։
-
25 դեկտեմբեր 2025
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
-
24 դեկտեմբեր 2025
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի Խորհրդի նիստը
Տեղի ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի Խորհրդի նիստը՝ ծրագրի առաջընթացը գնահատելու, իրականացման ընթացքում առաջացած մարտահրավերները քննարկելու և ծրագրի սահուն ավարտն ապահովող գործողությունները համաձայնեցնելու նպատակով։
-
23 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ, Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետ, Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»։
Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը:
-
23 դեկտեմբեր 2025
Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը
Հիմք ընդունելով գիտական տվյալները Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի փետրվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի քանակություն սահմանել 550 տոննա չափաքանակ։