ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային պարկեր

‹‹Դիլիջան›› ազգային պարկ››

ՊՈԱԿ-ի հիմնադրման տարեթիվը - 21.02.02 ՀՀ կառավարության N165 որոշմամբ ստեղծվել է 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ N Պ- 341 որոշմամբ ստեղծված ‹‹Դիլիջան›› պետական արգելոցի բազայի վրա
Տարածքը (հա) 33765
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ Շրջակա միջավայիր նախարարություն (ՇՄՆ)
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, հյուսիսային Հայաստան, Փամբակի, Արեգունու,Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերը, Աղստև և Գետիկ գետերի ավազանները, 1070-2400մ ծ.մ բարձր. սահմաններում
Պահպանվող օբյեկտները Հաճարենու և կաղնու կովկասյան մեզոֆիլ անտառներ, կենու եզակի պուրակ, բնական և պատմաճարտարապետական հուշարձաններ, 902 անոթավոր բույսեր, 172 ողնաշարավոր կենդանիներ

«ԴԻԼԻՋԱՆ» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլան
«ԴԻԼԻՋԱՆ»ազգային պարկի  2007-2011 թվականների կառավարման պլան


‹‹Սևան›› ազգային պարկ››

ՊՈԱԿ-ի  hիմնադրման տարեթիվը - ՀԽՍՀ ՄՍ N125 որոշում 1978թ.
Տարածքը (հա) 147455 /առանց Սևանա լճի մակերեսի` 22697
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ Շրջակա միջավայիր նախարարություն (ՇՄՆ)
Տեղադիրքը - ՀՀ Գեղարքունիքի մարզ: Սևանա լճի ավազան, շրջափակված է Արեգունի, Գեղամա, Վարդենիս, Փամբակ և Սևան լեռնաշղթաներով, 2000 մ ծ.մ բարձր. սահմաններում
Պահպանվող օբյեկտները Բարձրալեռնային լխային էկոհամակագ, էնդեմիկ բույսեր, ձկներ և այլ կենդանիներ: Չվող ջրաճահճային թռչունների հանգստավայր:

«ՍԵՎԱՆ» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլան


‹‹Արփի լիճ›› ազգային պարկ››

Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում (BMZ-No: 2003 65 411)

Հիմնադրման տարեթիվը - ՀՀ կառավարության 16.04.2009թ.N405-Ն որոշում
Տարածքը (հա) 21039,3
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Տեղադիրքը – Հանրապետության հյուսիս -արևմուտքում, ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում: Այն զբաղեցնում է 21039.3 հա տարածք և բաղկացած է Արևմտյան, Արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ տեղամասերից:
Պահպանության օբյեկտները - Ջավախք-Շիրակ բարձրավանդակի և Արփի լճի ավազանի կենսաբազմազանության, մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքերի էկոհամակագերի, չվող թռչունների բնադրավայրերի և հանգստատեղերի, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսակենդանական տեսակների, բնության հուշարձանների պահպանություն:

Գործողությունների պլան 2012թ.
ՀԱՎԵԼՎԱԾ 1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ 2012թ. 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլան


‹‹Արևիք›› ազգային պարկ››

Հիմնադրման տարեթիվը - ՀՀ կառավարության 11.10.2009թ.N1209-Ն որոշում
Տարածքը (հա) 31211,19
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Տեղադիրքը – «Արևիք» ազգային պարկը գտնվում է հանրապետության ծայր հարավում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, որը կապվում է մարզի հետ Մեղրու և Շիշկերտի լեռնանցքներով: 
Պարկի տարածքը կազմում է 31211.19 հա և զբաղեցնում է Մեղրու լեռնաշղթայի հարավային լեռնաբազուկներն ու Մեղրի, Նյուվադի, Շվանիձոր և մի քանի այլ սակավաջուր գետակների հովիտները:
Պահպանության օբյեկտները - Մեղրու տիպիկ լեռնային ֆլորիստիկ շրջանի, Մեղրու և Զանգեզուրի լեռնաշղթաների լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, էնդեմ, հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց կենսավայրերի, բնապատմական ժառանգության պահպանություն, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, գորշ արջի, ջրասամույրի, կասպիական հնդկահավի, կովկասյան մարեհավի, հայկական իժի և այլ տեսակների պահպանություն: