ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արտանետումներ

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների  ՑԱՆԿ 

Հրաման N10- Ա 14.01․2025թ.  Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասինՄթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների  ցանկը հաստատելու մասին


ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏ, 2023թ.
Արտանետման անշարժ աղբյուրներից   արտանետումները ըստ մարզերի և աղտոտիչների (տվյալները ներկայացված են ըստ «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին»  Ձև N 2-ՏԱ (ՕԴ) (տարեկան)  վարչական վիճակագրական հաշվետվությունների)

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏ, ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՇԱՐՔԵՐ 2019-2023թթ.
Մթնոլորտ արտանետումների ընդհանուր քանակը, արտանետումները շարժական և անշարժ աղբյուրներից

 

  ներբեռնել աղյուսակը

2023 թվական

2023թ. մթնոլորտային արտանետումները կազմել են 316.1 հազ. տ, որի 63.1%-ը բաժին է ընկել արտանետման շարժական, 36.9%-ը` անշարժ աղբյուրներին: 
 Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 116.8հազ. տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 306, որոնց 75.9%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: 
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2023թ. կազմել է 199.35 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 144.8 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.6%- ը, ցնդող օրգանական միացությունները` 34.9 հազ. տ կամ 17.5%, ազոտի օքսիդները` 19.0 հազ.տ կամ 9.5%, այլ՝0․4%: