Նորություններ
-
11 սեպտեմբեր 2023
Ներկայացվել է «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը»
Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։
-
11 սեպտեմբեր 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի տեղակալի հետ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։
-
11 սեպտեմբեր 2023
Խոզաններն այրող անձինք տուգանվել են
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։
-
11 սեպտեմբեր 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այցով Թեհրանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
-
8 սեպտեմբեր 2023
«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են
Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։