Նորություններ
-
21 նոյեմբեր 2022 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։
-
21 նոյեմբեր 2022 Բնության հուշարձանները կգույքագրվեն և անձնագիր կունենան Բնության հուշարձանների անձնագրերի նախագծերը կազմվում են «Բնության հատուկ պահպանվող արածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան. Բնության հուշարձանների անձնագրերը ներառում են նաև բնության հուշարձանի լուսանկարը:
-
21 նոյեմբեր 2022 «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։
-
21 նոյեմբեր 2022 Հետևեք Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ -«Արփի լիճ» ազգային պարկ / ,,Lake Arpi" national park-ում - անտառներում սկսվել են սանիտարական հատման աշխատանքները, - կրթադաստիարակչական միջոցառումներ են իրականացվել ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում:
-
18 նոյեմբեր 2022 Հայաստանի Հանրապետությունում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը Շարժական աղբյուրներից արտանետումների կրճատման և շրջակա միջավայրի պահպանության նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։