Նորություններ
-
7 սեպտեմբեր 2023
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Sida-ի պատվիրակության ներկայացուցիչներին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF/ԳԷՀ) և Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Sida) «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրի» նախապատրաստման առաքելության շրջանակում Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի և Sida-ի պատվիրակության ներկայացուցիչներին։
-
7 սեպտեմբեր 2023
Հայ և վրացի փորձագետները իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ
Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ:
-
6 սեպտեմբեր 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Անտառային դաշինքի անդամներին
Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը։
-
6 սեպտեմբեր 2023
Մի՛ այրեք խոզանները
Խոզանների և չորացած տերևների այրումը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ
-
6 սեպտեմբեր 2023
Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Սեպտեմբերի 1-ին և 5-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։