Նորություններ
-
9 նոյեմբեր 2022
Մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը
Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը:
-
9 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Վալտեր Կաուֆմանին, Սոնյա Շիֆերսին, Էվիլյա Հովհաննիսյանին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի գրասենյակների ղեկավար Վալտեր Կաուֆմանին, Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և երևանյան գրասենյակի համակարգող Էվիլյա Հովհաննիսյանին։
-
8 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել են «Էյ-Թի-ՓԻ» (“Armenia Tree Project”) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։
-
8 նոյեմբեր 2022
300.000 կտորե պայուսակ կբաժանվի քաղաքացիներին․ Շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության հարցը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ քննարկում:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ և խնդրի շուրջ շահագրգիռ անձինք:
-
8 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարությունն ցանկանում է շուրջ 300.000 բազմակի օգտագործման տոպրակներ անվճար բաժանել Երևան քաղաքում, տարբեր մարզերում, փոքր և մեծ քաղաքներում
Շրջակա միջավայրի նախարարությունն, ի թիվս տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատ նախաձեռնողների, քաղհասարակության, մեկնարկեցին նախաձեռնություն, որով նախարարությունը պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով ցանկանում է շուրջ 300.000 բազմակի օգտագործման տոպրակներ անվճար բաժանել Երևան քաղաքում, տարբեր մարզերում, փոքր և մեծ քաղաքներում։