ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.11.2023
Շրջակա միջավայրի նախարարության 2024 թվականի բյուջեն, ըստ նախագծի, 8 միլիարդ 792 միլիոն դրամ է. ընթացիկ տարվա համեմատ բյուջեն ավելացել է 384 միլիոն դրամով

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող 26 միջոցառումների մասով ֆինասավորման ծավալը նախատեսված է 8,792.6 մլն.դրամ, որը 2023 թվականի հաստատված բյուջեից ավելի է 384.7 մլն դրամով։ 
Գործող բյուջետային 6 ծրագրերը նպատակաուղղված են  Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի գծով քաղաքականության ապահովմանը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագիր՝ (3 միջոցառում),
«Շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագիր (4 միջոցառում), 
«Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագիր (1 միջոցառում),
«Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագիր (11 միջոցառում), 
«Անտառների կառավարում» ծրագիր՝ (7 միջոցառում), 
«Բնագիտական նմուշների պահպանություն և ցուցադրություն» ծրագիր՝ (1 միջոցառում)։