Նորություններ
-
18 հուլիս 2023
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է
Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում:
-
17 հուլիս 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և նախարարության իրավախորհրդատու, «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանն աշխատանքային այցով եղել են «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝ «Ռամսարի» տարածքի ներկա վիճակի գնահատման, մոնիթորինգի և իրավիճակի վերլուծություն իրականացնելու նպատակով։
-
17 հուլիս 2023
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի նիստը
Ս.թ. հուլիսի 12-ին կայացավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 5-րդ «Համակարգող խորհրդի նիստը», որին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններից, ինչպես նաև ծրագրի իրականացնող թիմի անդամները:
-
17 հուլիս 2023
Մեկնարկել են Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները
Մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները։
-
14 հուլիս 2023
Էկոկրթական միջոցառում Հայաստանի բնության պետական թանգարանում
Հանրապետությունում էկոլոգիական դաստիարակության ոլորտում իրականացվող աշխատանքներն առաջ մղելու, ինչպես նաև էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են իրականացվել միջոցառումներ: