Նորություններ
-
24 հուլիս 2023
Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը
Հուլիսի 22-ին Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:
-
21 հուլիս 2023
Պատասխան Ադրբեջանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց նամակին
Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ Նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։
-
21 հուլիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։
-
19 հուլիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։
-
18 հուլիս 2023
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ վերջին սերնդի ավտոմատ օդերևութաբանական կայանի վերաբերյալ
Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,
Ի պատասխան վերջին սերնդի ավտոմատ օդերևութաբանական կայանի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա թողարկման մեջ տեղ գտած հրապարակման, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը ․․․