ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2023
Անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի գագաթնաժողովը

Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը։
 Գագաթնաժողովը, որին մասնակցել են շուրջ քսան երկրից հարյուրից ավելի պատվիրակներ, կարևոր հարթակ էր վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ պահպանվող տարածքների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, անտառների, էկոզբոսաշրջության ոլորտում քաղաքականության մշակմանն առնչվող առանցքային հարցերի։ 
Քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգին և դրանց պահպանության նպատակով կայուն ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։
Գագաթնաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը, կիսվել փորձով և ուսումնասիրել պահպանվող տարածքների ընդհանուր քաղաքականության խնդիրները։
Հայաստանից գագաթնաժովին մասնակցել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների տնօերնները և ներկայացուցիչներ նախարարության՝ ոլորտն համակարգող ստորաբաժանումից։