Նորություններ
-
7 մայիս 2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը
Նախագիծը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
-
7 մայիս 2025
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները գնահատում են նախորդ տարիներին հիմնադրված տնկարանում իրականացված խնամքի աշխատանքները
Այս օրերին Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի ամենից խիտ անտառներով Լոռվա մարզում՝ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի 𝟎,𝟐𝟕 հա տարածք ունեցող տնկարանում, գնահատում են նախորդ տարիներին հիմնադրված տնկարանում իրականացված խնամքի աշխատանքները։
-
7 մայիս 2025
«Օդ, ջուր, կյանք պահպանենք միասին»՝ էկոկրթական հանդիպում Շրջակա միջավայրի նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարարությունն այս անգամ հյուրընկալեց Հրազդան քաղաքի «Պարույր Սևակի անվան N8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին։ Հանդիպումը կայացավ «Օդ, ջուր, կյանք պահպանենք միասին» նախաձեռնության շրջանակում՝ նպատակ ունենալով խորացնել դպրոցականների բնապահպանական գիտելիքներն ու վերաբերմունքը դեպի բնական ռեսուրսները։
-
7 մայիս 2025
Մայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները
Մայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները. ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց
-
6 մայիս 2025
Կենսաբազմազանությունը հիմք է հանդիսանում էկոհամակարգի կարևորագույն ծառայությունների համար
Մայիսի 22-ին նշվող Կենսաբազմազանության օրվան ընդառաջ, իմացեք, թե ինչպես կարող եք նպաստել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի և գլոբալ նպատակների իրականացմանը։