Նորություններ
-
2 ապրիլ 2025
Հանդիսավոր կերպով տրվել է Սևանա լճի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից հանդիսավոր կերպով տրվել է Սևանա լճի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը:
-
1 ապրիլ 2025
Երևանի Եղիշե Չարենցի անվան N67 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները Շրջակա միջավայրի նախարարությունում էին
Նախարարությունը հյուրընկալել է Երևանի Եղիշե Չարենցի անվան N67 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին, որոնք «Օդի աղտոտվածություն» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ։
-
1 ապրիլ 2025
Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օր
Ապրիլի 1-ը բնապահպանական օրացույցում նշվում է որպես Թռչունների միջազգային օր: Օրը նշանավորելը նպատակ ունի նպաստել թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանությանը:
-
31 մարտ 2025
Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնում է տեղեկատվական և հանրային իրազեկման լայնածավալ ծրագիր
Հարգելի՛ գործընկերներ,
Մայիսի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր։ Հայաստանը միանում է Կենսաբազմազանության միջազգային օրվա համաշխարհային նախաձեռնությանը՝ հատուկ ընդգծելով, որ մեր երկիրը ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր։
-
31 մարտ 2025
Մի՛ այրեք խոզանները և բուսական մնացորդները
Հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո խոզանների ու բուսական մնացորդների այրումը նպաստում է հողի որակական հատկանիշների բարելավմանը։