«Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհի վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Բագրատ Վարդազարյանը ներկայացրել են Հայաստանում ձևավորված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը, դրա հնարավոր հետևանքներն ու կիրառվող կանխարգելիչ միջոցառումները։
Ասուլիսի շրջանակում անդրադարձ է կատարվել՝
- անտառային և հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների առաջացման ռիսկերին,
- եղանակային պայմաններից բխող հրդեհավտանգության բարձրացման գործոններին,
- տարածքների պաշտպանությանն ուղղված միջգերատեսչական համակարգված գործողություններին,
- հանրության՝ հրշեջ և բնապահպանական անվտանգության նկատմամբ պատասխանատու վարքագծի կարևորությանը։
Նշենք, որ անտառային տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհի բռնկման դեպքում արագ արձագանքելու գործում իր ներդրումն է ունենալու նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը։ Կանխարգելիչ աշխատանքները մի քանի ուղղություններով են՝ իրազեկում, պատասխանատվություն, տեխնիկական հագեցվածություն։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/jTdjP