ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2025
Քննարկում Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ

Փորձագիտական քննարկում Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ  կայացավ քննարկում «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում։ 
Քննարկումը նպատակ ուներ գնահատել ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքն ու բացահայտել ոլորտային օրենսդրության և ԵՄ դիրեկտիվների համապատասխանության մակարդակը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին մոնիթորինգի արդյունքներ, վերլուծվեցին օրենսդրական և ինստիտուցիոնալ անհամապատասխանությունները, ինչպես նաև ներկայացվեցին կոնկրետ առաջարկություններ։
Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ շրջակա միջավայրի կառավարման գործընթացում քաղհասարակության լիարժեք մասնակցության հնարավորություններին։