Նորություններ
-
26 մարտ 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է նախարարության ենթակայությամբ գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել գրասենյակի տարածքում, ծանոթացել գրասենյակային և աշխատանքային պայմաններին, հուզող հարցերի շուրջ զրուցել աշխատակիցների հետ։
-
26 մարտ 2025
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
25 մարտ 2025
Ինչ է ներառում «ARMHYDROMET» հավելվածը
«ARMHYDROMET» հավելվածի միջոցով իրականացվում է՝
- Իրական ժամանակում և ճշգրիտ եղանակային տեղեկատվության, կանխատեսումների տրամադրում,
- Մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին հասանելի տեղեկատվության տրամադրում,
- Վտանգավոր երևույթների վերաբերյալ ծանուցումների ուղարկում։
-
25 մարտ 2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը
Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաև համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում ևս այս եղանակն է կիրառվում:
-
25 մարտ 2025
Հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրը
Մարտի 24-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի գործունեության արդյունքները և ներկայացվել ձեռքբերումները։