Նորություններ
-
17 հունիս 2025
Հրավիրում ենք ձեզ ընթերցելու հարցազրույցը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ
Երևանում անցկացվելիք «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովին ընդառաջ հրավիրում ենք ձեզ ընթերցելու հարցազրույցը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ։
-
17 հունիս 2025
Հունիսի 17-ը նշվում է որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր
Այս օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1995 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել համաշխարհային իրազեկվածությունը անապատացման, հողերի դեգրադացիայի և երկարատև երաշտի հետևանքով առաջացող սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական մարտահրավերների վերաբերյալ։
-
16 հունիս 2025
Քննարկման հրավեր. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներ
Շրջակա միջավայրի ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Շրջակա միջավայրի նախարարությունում կկայանա հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
-
16 հունիս 2025
Կայացավ Համաշխարհային բանկի «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի (CCDR) ներկայացումը
Երևանում կայացավ Համաշխարհային բանկի «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի (Country Climate and Development Report – CCDR) պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որն առանձնահատուկ հարթակ էր կլիմայի փոփոխության և կայուն զարգացման օրակարգերի շուրջ համատեղ քննարկումների համար։
-
13 հունիս 2025
Հրավեր «Կանաչ Օրակարգ Հայաստան» 2025 թ. համաժողովին
Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
Հրավիրվում եք մասնակցելու «Կանաչ Օրակարգ Հայաստան» համաժողովին, որը կկայանա 2025 թվականի հունիսի 18-ին, ժամը 10:30-ից 18:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսեան մասնաշենքի Մանուգեան սրահում։