03.07.2025
Այսօր՝ առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է
Պլաստիկ տոպրակները, որոնք օգտագործվում են ընդամենը մի քանի րոպե, բնության մեջ կարող են մնալ մինչև 500 տարի՝ լուրջ վնաս հասցնելով մոլորակին, կենդանական աշխարհին և մարդու առողջությանը։
Այս օրը կոչ է հրաժարվելու միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներից և փոխարինելու դրանք կայուն այլընտրանքներով՝ վերօգտագործվող կտորե պարկերով, թղթե տոպրակներով կամ զամբյուղներով։
Ի՞նչ կարող ես անել դու
Վերցրու տոպրակ քեզ հետ գնումների գնալիս
Խուսափիր միանգամյա օգտագործման պլաստիկից
Տարածիր տեղեկատվությունը այս օրվա մասին
Աջակցիր տեղական արտադրողներին, ովքեր ստեղծում են էկո-ընկերական այլընտրանքներ
Յուրաքանչյուր տոպրակ, որից դու հրաժարվում ես, մի քայլ է դեպի մաքուր Հայաստան ու առողջ մոլորակ։