Նորություններ
-
24 հոկտեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային
Քննարկումների կենտրոնում եղել են գլոբալ բնապահպանական գործընթացները և երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերին Բրազիլիայում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP 30) և 2026 թվականի հոկկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախապատրաստական աշխատանքները և օրակարգային ուղղությունները։
-
24 հոկտեմբեր 2025
Աշխատանքային այց «Հայանտառ» ՊՈԱԿ
Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել կազմակերպության ղեկավար կազմի և մասնագետների հետ՝ քննարկելու անտառային ոլորտի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը։
-
23 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցում է Կենսաբանական բազմազանությանն մասին կոնվենցիային ուղղված նիստին ու հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գտնվում է Պանամայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի 27-րդ նիստին, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և այլ դրույթների վերաբերյալ օժանդակ մարմնի առաջին հանդիպմանը:
-
21 հոկտեմբեր 2025
Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը
Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ Քիշնևում տեղի է ունենեցել աշխատաժողով՝ նվիրված ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակների ստեղծմանը։
-
20 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները՝ ուղղված բնապահպանական նախաձեռնությունների, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, բնական պաշարների կայուն կառավարման և շրջակա միջավայրի կրթական ծրագրերի զարգացմանը։