Նորություններ
-
17 դեկտեմբեր 2024 Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների» ծրագրի շրջանակում։
-
16 դեկտեմբեր 2024 Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին» Ստեղծագործելը հմտություն է, թափոնով ստեղծագործելը՝ առաջադեմ հմտություն։
-
16 դեկտեմբեր 2024 Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակական բնույթ են կրում էկոկրթական միջոցառումները Շրջակա միջավայրի նախարարությունը հյուրընկալել էր Միսաք Մանուշյանի անվան 48-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին, որոնք «Մարդը և բնությունը» թեմայով նախագծային աշխատանքների շրջանակում ցանկություն էին հայտնել հանդիպել նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
-
11 դեկտեմբեր 2024 Տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը Տեղի է ունեցել Վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ:
-
11 դեկտեմբեր 2024 Հայաստանի բնության պետական թանգարանում նշվեց Լեռների միջազգային օրը Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը։ Լեռների միջազգային օրը հիշարժան դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում պատանի լեռնասերները մասնակցել են «Լեռների միջազգային օրը» խորագրով էկոդասին։