Նորություններ
-
8 նոյեմբեր 2024 Ովքե՞ր կարող են միանալ Էկոպարեկային ծառայությանը Ովքե՞ր կարող են միանալ Էկոպարեկային ծառայությանը, Ի՞նչ ռեժիմով է իրականացվելու պահպանությունը, Ինչպե՞ս են համալրվելու պաշտոնները։ Էկոպարեկային ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ տեսանյութում:
-
8 նոյեմբեր 2024 Կայացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կողմերի պաշտոնյաների կարողությունների զարգացման աշխատաժողովը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հոկտեմբերի 16-29-ը կայացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) կողմերի պաշտոնյաների կարողությունների զարգացման աշխատաժողով:
-
7 նոյեմբեր 2024 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։
-
7 նոյեմբեր 2024 Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի մամուլի ասուլիսը Հրավիրված ասուլիսի ընթացքում ծառայության պետն առաջին անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել էկոպարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները, համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
-
7 նոյեմբեր 2024 Տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի մամուլի ասուլիսը ԹԵՄԱ՝ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայութուն. գործարկում, համալրման գործընթաց: