Նորություններ
-
3 նոյեմբեր 2022
Համապետական ծառատունկ 2022
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի համապետական ծառատունկը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին կտրամադրվեն տնկիները և համապատասխան պարագաները, կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը
-
1 նոյեմբեր 2022
Հիմնադրվել է Հայաստանի անտառային դաշինքը
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, միավորվելով հանուն անտառների պաշտպանության, վերականգնման և անտառապատման, միասին հիմնադրել են Հայաստանի անտառային դաշինքը։
-
1 նոյեմբեր 2022
Զանգվածային լրատվության միջոցների դերը Հայաստանի բնության պահպանության գործում
Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը Հայաստանի բնության պահպանության, մասնավորապես Սևանա լճի պահպանության գործում՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կազմակերպվել էր թիրախային հանդիպում-քննարկում մարզի զանգվածային լրատվամիջոցների, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչների, ծրագրի շահառուների մասնակցությամբ։
-
31 հոկտեմբեր 2022
Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման։
-
31 հոկտեմբեր 2022
Մեկնարկել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը
Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ մեկնարկել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։