Նորություններ
-
27 օգոստոս 2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում մոլորված զբոսաշրջիկները հայտնաբերվել են
Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ահազանգ է ստացվել, որ արգելոցի տարածքում ազգությամբ ռուս զբոսաշրջիկներ են մոլորվել և չեն կարողանում շարունակել ճանապարհը։
Արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ։
-
27 օգոստոս 2023
Այսօր Սևանա լճի օրն է
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։
-
26 օգոստոս 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այցով Կանադայում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։
-
25 օգոստոս 2023
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է ԻԻՀ խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը։
-
25 օգոստոս 2023
Տեղի է ունեցել հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքային խմբի հերթական նիստը
Օգոստոսի 24-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: