Նորություններ
-
5 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ
«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»․ այս կարգախոսով այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Օրը նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար:
-
5 հունիս 2023
Տեղեկանք Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ս․թ․ հունիսի 5-ին Վարդավառ լճում իրականացվել է դաշտային հետազոտական աշխատանքեր և ջրի նմուշառում։ Իրականացվել են նմուշների առաջնային անալիզներ և նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները։
-
5 հունիս 2023
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է
«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ». այս կարգախոսով այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
-
2 հունիս 2023
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում հանրային ծանուցումը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակելու փոխարեն կիրականացվի զանգվածային լրատվության այլ միջոցներով
Սույն թվականի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի աշխատանքների դադարեցմամբ պայմանավորված լույս չի տեսնելու, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հիմնադրութային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և նախատեսվող գործունեության բոլոր կատեգորիաների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում հանրային ծանուցման միջոցների շարքում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթը։
-
2 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են «Պետության անվտանգության ապահովման հիմունքներ» միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մասնակցել են «Պետության անվտանգության ապահովման հիմունքներ» միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին