Մեկնարկել է բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի է ունենալու բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։
Իրադարձությունը Հայաստանում է հավաքել տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկելու են IUCN նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթանալու են ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 16-ի բացման արարողությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը, ինչպես նաև բազմաթիվ տեղի հյուրեր և ոլորտի ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանությանը և դրա կարևոր նշանակությանը երկրի և տարածաշրջանի շրջակա միջավայրի համար:
«Հայաստանն աչքի է ընկնում իր հարուստ կենսաբազմազանությամբ: ՀՀ կառավարությունը` ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, միջազգային գործընկերների և հասարակական կազամակերպությունների հետ համատեղ մեծ ջանքեր են ներդնում դրա պահպանության գործում. բարելավվում է ոլորտը կսրգավորող օրենսդրությունը, իրականացվում են թիրախային ծրագրեր, ուժեղացվում է պաշտպանությունը,-նշել է նախարարը` ներկայացնելով Հայաստանում կենսաբազմազանության և դրա պահպանությանն ուղղված քայլերի թվային տվյալներ:
Իր խոսքում նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և առկա ռեսուրսների ամբողջական իրացմանը:
Ելույթներով հանդես են եկել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն (FPWC) Ռուբեն Խաչատրյանը, բազմաթիվ այլ հյուրեր։