ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում շրջանառել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Նախագծով ամրագրվում է ռազմավարական  էկոլոգիական գնահատման կարգը և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները, նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման   գործընթացների հետ կապված գործողությունները:
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՌԷԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի բնապահպանական, սոցիալական և տնտեսական նկատառումների ինտեգրմանը  ոլորտային ռազմավարական փաստաթղթերում,  տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.e-draft.am/projects/6339/justification