Նորություններ
-
3 սեպտեմբեր 2024
Նշվեց Կովկասի բնության հիմնադրամի (CNF) Հայաստանի Հանրապետությունում գործունեության 15-ամյակը
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Արա Մկրտչյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ կազմակերպությունների ղեկավարներ։
-
3 սեպտեմբեր 2024
ՇՄՆ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի նոր սակագները և արտոնությունները
Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի նոր սակագները և արտոնությունները․
Թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագներ՝
-
3 սեպտեմբեր 2024
Լրագրողական այց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ՝ ծանոթանալու Հայաստանում օդի որակի մոնիթորինգի գործընթացին
Հարգելի գործընկերներ, յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»։
Օրվա խորհրդի շրջանակում, Շրջակա միջավայրի նախարարությունը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ին նախաձեռնել է ԶԼՄ ներկայացուցիչների այց ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ՝ ծանոթանալու Հայաստանում օդի որակի մոնիթորինգի գործընթացին։
-
2 սեպտեմբեր 2024
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն Հայաստան աշխատանքային այցի ընթացքում եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանում
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրե Սևակ Մարկոսյանը, ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը գործընկերներին են ներկայացրել (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի ընթացիկ աշխատանքները, այնուհետև շրջայց է իրականացվել տնկարանի տարածքում։
-
2 սեպտեմբեր 2024
ՀՀ սեպտեմբեր ամսվա բազմամյա կլիմայական բնութագրեր
Աշնան սկիզբը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15 աստիճանից ցածր: