Նորություններ
-
2 սեպտեմբեր 2024
Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը
Ամբողջ աշխարհում նշվող Ռենջերների օրվա (World Ranger Day)համատեքստում, արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը։
-
30 օգոստոս 2024
Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք
Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել:
-
30 օգոստոս 2024
Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ
Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1656-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։
-
29 օգոստոս 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում են
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ նախարարի տեղակալը դիտարկել է առաջիկայում նախատեսված դեպի բնություն եղջերուների երկրորդ խմբի բացթողնման միջոցառման նախապատրաստական աշխատանքները:
-
29 օգոստոս 2024
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։