ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2024
«Երկրորդ կյանք թափոնին». աշխատարան հանուն շրջակա միջավայրի

«Երկրորդ կյանք թափոնին». աշխատարան հանուն շրջակա միջավայրի:
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» և «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ների համատեղ միջոցառումը թափոնների կառավարման վերաբերյալ էր:
Թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը մասնակիցներին ներկայացրել է թափոնի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, թափոնի կառավարման անհրաժեշտությունը, ընդգծել հատկապես դպրոցականների դերն այդ գործում և նշել, որ առողջ սերունդ և մաքուր միջավայր ունենալու համար թափոնի կառավարումն առավել արդյունավետ կլինի յուրաքանչյուրիս շնորհիվ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և միջոցառման գործընկեր «Մագի» ընկերության ներկայացուցիչների օգնությամբ աշխատարանի մասնակիցները՝ դպրոցական թե մեծահասակ, մի քանի ժամ շարունակ անտառներից, արտադրությունից առաջացած թափոնին նոր կյանք են պարգևել՝ փաստելով, որ ամենից անպետք թվացող թափոնը «նոր կյանքում» արժեքավոր և գրավիչ կարող է լինել:
Աշխատարանում պատրաստած իրերով մասնակիցներն իրենց դպրոցները, աշխատավայրերն ու բնակարանները կզարդարեն, իսկ ձեռք բերած հմտություններով կկիսվեն շրջապատում։
Օրվա թափոնները յուրովի կառավարելու համար դպրոցականները նաև գրավոր  խրախուսանքի են արժանացել։
Հասարակության դերը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում բացահայտվում է հատկապես գործնականում։ Այս համատեքստում շրջակա միջավայրի նախարարության և նախարարության կառույցների էկոկրթական միջոցառումները անընդհատ են։