Նորություններ
-
9 սեպտեմբեր 2024
Կայացել է «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ աշխատաժողովը
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Հարմարվողականության հիմնադրամին ներկայացվող «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ աշխատաժողովը
-
6 սեպտեմբեր 2024
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արտագնա աշխատաժողով
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արտագնա աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման և ջրային քաղաքականության վարչությունների գործողությունների մշակված պլանները։
-
6 սեպտեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարությունն հյուրընկալել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային մենեջեր Մաքսիմ Սուրկովին
Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից:
-
5 սեպտեմբեր 2024
Թափոնների կառավարում. Հայաստանում կհիմնվի Արտադրողի պատասխանատվության կազմակերպություն
Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը (ԱՊԿ) արտադրողի ընդայնված պատասխանատվության համակարգի (ԱԸՊ) արտադրողների կամ ներմուծողների կողմից ստեղծված կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել ԱԸՊ ապրանքների սպառումից գոյացող հատուկ թափոնների հավաքումն ու էկոլոգիապես անվտանգ գործածությունը։
-
5 սեպտեմբեր 2024
Տեղի է ունեցել «Փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագրի» մեկնարկային միջոցառումը
Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։