ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2024
Բնապահպանական կրթություն հանուն կայուն ապագայի

Այսօր ողջ աշխարհը բախվում է կլիմայի փոփոխության և այլ բնապահպանական խնդիրների բացասական ազդեցությանը: Այդ մարտահրավերին դիմակայելու համար չափազանց կարևոր է բնապահպանական կրթության դերը, որը զինում է անհատներին, հատկապես՝ որոշումներ կայացնողներին, գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են համապատասխան քաղաքականություններ մշակելու համար:
«Բնապահպանական կրթություն հանուն կայուն ապագայի» ֆիլմը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից պատվիրակված և GIZ-ի կողմից իրականացվող «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: