Նորություններ
-
13 սեպտեմբեր 2024
Կայացել է «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի համակարգող խորհրդի հանդիպումը
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, «ԷԿՈսերվ» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից։
-
13 սեպտեմբեր 2024
Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշանավորվեց Կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն բացթողմամբ
2021 թվականից Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր:
Օրվա խորհրդի համատեքստում բնություն բաց թողնվեց «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ):
-
12 սեպտեմբեր 2024
ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները մասնակցել են «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով վերապատրաստման դասընթացին
ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի (USFS/IP) Հայաստանի և Եվրասիայի կարողությունների զարգացման և անտառային հրդեհների, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 9-13-ը կազմակերպված «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով վերապատրաստման դասընթացին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները։
-
12 սեպտեմբեր 2024
Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրվել է մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ։
Հավաքագրման արկղը տեղադրվել է նախարարության և «Վեգա» ընկերության համագործակցության արդյունքում։ Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում միակն է, որն ունի էլեկտրատեխնիկան վտանգավոր թափոնների հավաքման, պահպանման և վերամշակման լիցենզիա։
-
12 սեպտեմբեր 2024
Էկոկրթական հերթական հանդիպումը Շրջակա միջավայրի նախարարությունում
Էկոլոգիական կրթության որակի բարելավման, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորման ռազմավարական ծրագրերի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակական բնույթ են կրում էկոկրթական միջոցառումները։