Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են.
- 32 լողամիջոց
- 695 կգ ձուկ
- 1 ապօրինի վաճառք
- 3 ապօրինի տեղափոխում
- 6 ձկնագողություն
Լճից դուրս է բերվել.
-879 ձկնորսական ցանց
-119 խեցգետնորսիչ
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը՝ 3.473.830դր է։
-Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։
- Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
Շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։