24.12.2024
Իրականացվել է վերապատրաստման դասընթաց
ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի՝ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի շրջանակներում իրականացվել է վերապատրաստման մեկշաբաթյա դասընթաց, որի արդյունքում մոտ 20 մասնագետներ ձեռք են բերել շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու հմտություններ, մասնավորապես հետևյալ ոլորտներում.
- Էներգետիկ աուդիտ,
- Գործիքային աուդիտ,
- Փորձերի պլանավորում և իրականացում,
- Նորմատիվ-իրավական դաշտ,
- Էներգախնայողության գնահատում,
- Չափագիտություն և ստանդարտացում,
- էներգետիկ անձնագրերի մշակում և այլն: