Նորություններ
-
4 մարտ 2024 Կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրօգտագործումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում «Հասմիկ Կուրղինյան Պետրոսի» Ա/Ձ-ին պատկանող ձկնաբուծարանում կատարած ստուգման ընթացքում պարզել են, որ ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
-
4 մարտ 2024 Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/: Օրվա ընտրությունը կապված է 1973 թվականի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
-
1 մարտ 2024 ՀՀ պատմական կլիմայական բնութագրեր գարնան առաջին ամսվա համար ՀՀ պատմական կլիմայական բնութագրեր գարնան առաջին ամսվա համար ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների:
-
1 մարտ 2024 ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը քաղցրահամ ստորերկրյա ջրերի մոնիթորինգ է իրականացրել ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը քաղցրահամ ստորերկրյա ջրերի մոնիթորինգն իրականացնում է 119 դիտակետերում, որտեղ 5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը, իսկ գրունտային և չշատրվանող հորատանցքերում՝ ջրի մակարդակը, բոլոր դիտակետերում՝ ջրի ջերմաստիճանը:
-
28 փետրվար 2024 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ի պատասխան armlur.am լրատվական կայքում հրապարակված «30 հազար դոլար են ծախսել մեկ ջերմոց կառուցելու համար, որոնցից 4-ը հետո քանդվել է. Սիմիդյանի նախարարությունում բարձիթողի վիճակ է» վերտառությամբ գրառման՝ հայտնում ենք հետևյալը.