Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայաստանի անտառային դաշինքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում անտառապատման աշխատանքներն, այնպես էլ՝ բնապահպանական ծրագրեր իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքի հարկից ազատման հարցերը։
Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացվել է ֆինանսների նախարարության կողմից դեռևս 2023 թվականի գարնանը քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հանդիպման ընթացքում գույքագրվել են օրենքի նախագծի կիրարկմանն առնչվող խնդիրները, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականի առաջին տասնօրյակում կրկին հանդիպել՝ արդեն առավել ընդլայնված միջգերատեսչական կազմով։