ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2025
Կայացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման ընթացիկ աշխատանքների քննարկումը

Շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ հանդիպում՝ նվիրված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներին։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի ոլորտում գործող ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու առաջարկները համաժողովի կազմակերպման, բովանդակային ուղղությունների և քաղհասարակության ներգրավվածության ապահովման վերաբերյալ։ 
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք կարևոր ուղղություններ։
Քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում՝ հատուկ շեշտելով հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների արդյունավետ համագործակցության կարևորությունը համաժողովի հաջող կազմակերպման գործում։