30.06.2025
ՀԵՐՔՈւՄ
Հարգելի քաղաքացիներ,
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։