Նորություններ
-
25 մայիս 2020 Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (մայիսի 26-30) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (մայիսի 26-30) Հանրապետության տարածքում՝ Մայիսի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 26-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 25-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացոըմ մինչև 20-22մ/վրկ արագությամբ։ Մայիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելին -
24 մայիս 2020 Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․․․ -
23 մայիս 2020 Շրջակա միջավայրի նախարարության. «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության. «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է Հարավից Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։ Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ։
-
22 մայիս 2020 ՆՈՐ ԱՂԲԱՏԱՐ՝ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՏԱՐ՝ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻՆ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից այսօր Արթիկ քաղաքին հանձնվեց մասնագիտացված աղբատար մեքենա և 52 աղբաման։
-
22 մայիս 2020 ՄԱՅԻՍԻ 22-ը ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է ՄԱՅԻՍԻ 22-ը ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 2020թ. այն նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի ներքո։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հռչակված այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին: