Նորություններ
-
25 դեկտեմբեր 2020
Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով:
-
25 դեկտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25-30.12.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25-30.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին՝ գիշերը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը , 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին
-
25 դեկտեմբեր 2020
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:
-
24 դեկտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.12.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին
-
23 դեկտեմբեր 2020
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։